Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլի» 88 պատգամավորին. «Հետո չասեք, թե համաձայն չէիք …»

Նոյեմբեր 11,2020 23:23

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ:

Իմ քայլը դաշինքից ներկայացավ միայն Լենա Նազարյանը:

ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել էինք հետևյալ օրակարգով`

«Ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ Աժ Իմ քայլի 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով:

Հետո չասեք, թե համաձայն չէիք …»:

22:15 ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ: Իմ քայլը դաշինքից ներկայացավ միայն Լենա Նազարյանը: ԱԺ արտահերթ նիստը...

Posted by Edmon Marukyan on 2020 թ. նոյեմբերի 11, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30