Լրահոս
Օրվա լրահոսը

Համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում հետագա աշխատանքս. Տաթեւիկ Սողոյան

Նոյեմբեր 13,2020 16:34

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ

ԴԻՄՈՒՄ

Հարգելի պարոն Աղաջանյան,

Պատերազմի 44 օրերին ՀՀ վարչապետի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգից ստացել եմ 3 շրջաբերական՝ ամեն օր 9:00-21:00-ն աշխատավայրում լինելու, ճաշարանի և ծառայողական ավտոբուսների աշխատանքի վերաբերյալ։

Պաշտոնապես ստացել և կատարել եմ 3 աշխատանք՝ հասարակական զուգարաններում վերահսկողություն իրականացնելու, պետական մարմնի վարչական շենքում ընթացիկ նորոգում իրականացնելու և ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի հանձնաժողովի նիստին մասնակցելու վերաբերյալ։ Ուրիշ ոչ մի հանձնարարություն չեմ ստացել և չեմ կատարել։

Գիտակցելով վարչապետի աշխատակազմում իմ գտնվելու անպատեհությունը, ինչպես նաև ականատես լինելով ՀՀ վարչապետի դիվանագիտական պարտությանը, այդ պարտությունը և սեփական պաշտոնավարման անպատեհությունը չընդունելու համառությանը, որի արդյունքում վտանգվում է մեր Հայրենիքի և մեր ապագան՝ համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում հետագա աշխատանքս և խնդրում եմ ազատել ինձ իմ զբաղեցրած պաշտոնից։

ՏՄԱՀԳ Կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության խորհրդական

Տաթևիկ ՍՈՂՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30