Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Այվազյանը Լիտվայի արտգործնախարարին ներկայացրեց պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ ընդգծելով միջազգային հանրության պատշաճ արձագանքի կարևորությունը

Նոյեմբեր 20,2020 16:08 Share

Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ:

Լիտվայի արտգործնախարարը շնորհավորեց իր պաշտոնակցին և մաղթեց ամենայն հաջողություն իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ փոխադարձ ջանքերի գործադրմամբ հայ-լիտվական հարաբերություններում առկա ներուժը կարող է լիարժեքորեն իրացվել։

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով միջազգային հանրության պատշաճ արձագանքի և աջակցության կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել