Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի պատանի բանակայինները «Ռուսաստանի երեխաները՝ Ղարաբաղի երեխաներին» ակցիա են արել

Դեկտեմբեր 02,2020 22:22

Գրենական պիտույքներով ավելի քան 800 պայուսակ են հավաքել Ռուսաստանի մայրաքաղաքի պատանի բանակայինները Ղարաբաղի իրենց հասակակիցների համար: Մարդասիրական ակցիան կայացել է Մոսկվայի պատանի բանակայինների կենտրոնական տանը: Աշակերտական հավաքածուները կփոխանցվեն Խաղաղապահական առաքելությամբ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս զինվորականների միջոցով:

Ամեն մի պայուսակում կան գրիչներ, գունավոր մատիտներ, նկարչական տետրեր, ֆլոմայստերներ,  բլոկնոտ եւ օրագիր: Հավաքածուների հետ միասին Ղարաբաղի երեխաներին կփոխանցվեն ամանորյա մաղթանքներով ու շնորհավորանքներով բացիկներ, որոնք անձամբ գրել են պատանի բանակայինները:

«Բոլորին է հայտնի, թե ինչպիսի բարդ իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում, սակայն խաղաղապահների օգնությամբ վերականգնվում են ինժեներական ցանցերը եւ ճանապարհները, բացվում են դպրոցները: Մի խոսքով, հաստատվում է սովորական խաղաղ կյանք: Եվ ամենագլխավորը, որպեսզի երեխաները սովորելու, նոր գիտելիքներ ստանալու, խմբակներ հաճախելու հնարավորություն ունենան: Այս նպատակով էլ պատանի բանակայինները անցկացրել են այս ակցիան, որպեսզի աջակցեն իրենց հասակակիցներին, նրանց համար մոտեցող տոների մթնոլորտ ստեղծեն»,- նշել է պատանի բանակայինների գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ լեյտենանտ Վիկտոր Բուսլովսկին:

Ակցիային միացել է նաեւ «Պատանի բանակայինները ընդդեմ COVID 19-ի» օպերատիվ շտաբը: Այստեղ հավաքվում են դիմակներ, պատրաստում հակաբորբոքայիններ եւ ռեցիկուլյատորներ, որոնք նախատեսված են ծածկած տարածություններում օդը վարակազերծելու համար: Այս ամենը ստեղծվում է  Ռուսաստանի կարմիր խաչի մասնագետների ղեկավարությամբ: Այնպես որ, աշակերտական հավաքածուների հետ պատանի բանակայինները Լեռնային Ղարաբաղ ուղարկվում են կորոնավիրուսային պրոֆիլակտիկայի իրեր:

Նույն օրը պատանի բանակայինները նաեւ «Նամակ՝ խաղաղապահ զինվորին» ակցիա են իրականացրել: Նպատակը տնից հեռու գտնվող զինծառայողներին աջակցելն է: Շարժման սաները իրենց ծառայողական պարտքը պրոֆեսիոնալ ձեւով կատարելու համար շնորհակալություն են հայտնել ռուս զինծառայողներին եւ նրանց մաղթել խաղաղ երկինք, ուժ եւ դիմացկունություն:

Պատանի բանակայինները  աշակերտական պարագաներ հավաքելու  եւ ուղարկելու նմանատիպ ակցիաներ իրականացնում են նաեւ Սիրիայի երեխաների համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031