Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն մեկը յուրովի է պատկերել». հայ նկարիչների պատկերազարդմամբ 100 ասացվածք է ներկայացված «Առածանի» ցուցահանդեսում

Դեկտեմբեր 07,2020 16:40

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունն իրականացնում է «Առածանի» արտ-նախագծի խմբակային ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվում են 100 հայկական ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները: Ցուցադրության բացումը Նկարիչների միության մեծ դահլիճում տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին, և այն կգործի մինչև դեկտեմբերի 10-ը:

«Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ-համահիմնադիր, «Առածանի» արտ-նախագծի հեղինակ Էռնա Ռևազովայի խոսքով՝ «Առածանին» հայոց աշխարհի բոլոր ծայրերից հավաքված ավելի քան 2000 ասացվածքներն են, որոնցից ընտրվել են 100-ը, և հայ նկարիչներին առաջարկվել է պատկերազարդել դրանք: Հայ ժողովրդի՝ հազարամյակների քննությունն անցած պատգամներն ուսումնասիրել, հավաքել և նախորդ դարակեսին հրատարակել է Արամ Ղանալանյանն իր «Հայկական առածանի» ժողովածուում, որի անվանումն էլ փոխառվել է արտ-նախագծի համար։

«Մենք բոլորս գիտենք և գործածում ենք այդ ասացվածքները։ Երբեմն հեգնական, հաճախ զվարճալի այդ թևավոր խոսքերը մեր ժողովրդի իմաստության ցուցանիշն են։ Հայկական ասացվածքների աշխարհը հարուստ ու բազմազան է, նաև՝ շատ ցայտուն։ Նախագծի ներշնչանքի աղբյուրը հոլանդացի վարպետ Պիտեր Բրեյգել Ավագի «Գլխիվայր աշխարհը» ստեղծագործությունն է, որտեղ արվեստագետը ներկայացրել է ավելի քան հարյուր ֆլամանդական առած-ասացվածք»,- հավելեց  նախագծի հեղինակը:

«Այս նախագիծն իրոք բացառիկ է, քանի որ մեկ թեմայով միավորված այսքան շատ ստեղծագործություն, իսկապես, մարտահրավեր էր մեզ համար, բայց միության նկարիչները մեծ խանդավառությամբ ընդունեցին այս գաղափարը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի մասնագետները, ովքեր մեզ վստահեցին պետական դրամաշնորհը»,- նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը հավելելով, որ նախագծին մասնակցել են շատ տարբեր նկարիչներ՝ հայտնի և ոչ այնքան, միության անդամ հանդիսացող և անկախ արտիստներ, ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ։ Ամեն մեկը  յուրովի է պատկերել իրեն բաժին հասած ասացվածքը։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031