Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Կարապետյան. «Անի Սամսոնյանը որոշել է «պատժել» ինձ»

Դեկտեմբեր 08,2020 23:13

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանը որոշել է «պատժել» ինձ գերիների մասին քննարկումը փակ նիստով անցկացնելու որոշմանը կողմ լինելու համար։ «Պատժել»՝ զրպարտությամբ, թե իբր ես փակ նիստի ժամանակ պնդել եմ, որ Ադրբեջանը լավ է վերաբերվում մեր գերիներին, ինչը բնականաբար սուտ է։

Այս զրպարտությունը թերևս վերահաստատում է առավոտյան հայտնած իմ դիրքորոշումը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այս հարցը դիտարկում է որպես քաղաքական դիվիդենտներ շահելու հարց, իսկ տիկին Սամսոնյանը ինձ «թրքասեր» անվանարկելով հավասարվեց Մարդու իրավունքների հանձնաժողովի տխրահռչակ նախագահին և այժմ սրընթաց ձգտում է մրցել արտախորհրդարանական որոշ խմբակների հետ։ Բարի երթ մաղթենք նրան»։

Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանը որոշել է «պատժել» ինձ գերիների մասին քննարկումը փակ նիստով անցկացնելու որոշմանը...

Posted by Maria Karapetyan on 2020 թ. դեկտեմբերի 8, երեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031