Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը Արթուր Դավթյանին հորդորում է՝ հետեւել համակարգը լքող պատվախնդիր դատախազներին

Դեկտեմբեր 17,2020 19:22

«Երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հայտարարում էր, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ՝ Հայաստանը վարչապետ չի ունենա, անամոթաբար շանտաժի էր ենթարկում մի ողջ ժողովուրդ: Իսկ այսօր իրականում ձեզ ասում է՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ՝ Հայաստանը չի լինի»,- այսօր Աջափնյակից մեկնարկած  «Արժանապատվության երթի» ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի դավաճանին ասենք՝ Հայաստան լինելու է»,- ասաց տիկին Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության մնալով՝ ամեն վայրկյան Հայաստանը մոտեցնում է ավելի մեծ անդունդի:

Քանի որ նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրված համաձայնությամբ նախատեսված որեւէ բան չկա, ՀՀ համապատասխան մարմինները պետք է քրեական գործ հարուցեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ է հանձնում Կապանի հարակից տարածքները եւ գյուղերը:

«Ինչո՞ւ է թուրքը մեզ մինչեւ ժամը 5-ը ժամանակ տալիս, եթե դա գրված չէ այդ պայմանագրով, ի՞նչ դավաճանական ակտ է կատարվում: Ուզում եմ դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ Արթուր, դու տղամարդ ես, դու ՀՀ քաղաքացի ես, օրինակարգի պաշտպանը պետք է լինես, առաջինը դու պետք է հետեւես այն պատվախնդիր դատախազներին, ովքեր լքում են համակարգը, որովհետեւ չեն ուզում ծառայել դավաճանին: Քո անմիջական պարտականությունն է՝ անհապաղ պարզել՝ ինչո՞ւ է նա թուրքին հանձնում Հայաստանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031