Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ բացատրություններից՝ պատահական չեմ համարում, որ եթերը միտումնավոր չընդհատվեց. ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան

Հոկտեմբեր 29,2026 17:48 Share
Աջակցեք aravot.am-ին

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօրվա ծեծի մասին: Քաղաքական շրջապտույտ ու գրավիտացիա

Որևէ իշխանության քաղաքական քվինտէսենցիան (էությունը) ներքաղաքական կոնֆլիկտն է։ Այս կամ այն չափով: Այս դեպքում ևս, կարծում եմ՝ դա քաղաքական գոյության սնունդ է։ Ծեծն էլ զուտ ատելության ու բևեռացման խոսույթի ֆիզիկական դրսևորումն է, որոշ դեպքերում անգամ` իշխանության ընտրողների և նրանցից սպասելիք ունեցողների համար ակնկալելի, ընդունելի, գուցե նույնիսկ` սպասելի։ Անկախ բացատրություններից՝ պատահական չեմ համարում, որ եթերը նաև միտումնավոր չընդհատվեց։

Այսպիսի բաներ միշտ էլ լինելու են։ Եվ սա դառնում է new normal, նորմալիզացվում է։ Միշտ կլինեն սադրողները, ծանր խոսք ասողները, չդիմացողները, ջրի շիշը փոխանցողները, արդարացնողները։ Սա շրջապտույտ է։

Եվ հենց այստեղ ուզում եմ դաշտ բերել մի հասկացություն՝ քաղաքական գրավիտացիա։

Ամեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը։ Այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է` նախկինների, անցյալի, պատմության հետ։ Այն ձգում է իր շուրջը բոլորին՝ թե՛ իրենց, թե՛ ընդդիմությանը, թե՛ հանրությանը։ Սադրանք, պատասխան, վրդովմունք, արդարացում, հաջորդ սադրանք։ Ամեն պտույտ ավելի է ամրացնում ուղեծիրը։ Իշխանությունն է որոշում՝ երբ և ինչի շուրջ է լինելու բախումը, մյուսները միայն պտտվում են։

Ընդդիմությունը կարծում է՝ պայքարում է, բայց իրականում պտտվում է։ Արձագանքում է, պատասխանում է, տղայական պահվածք է դրսևորում, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց քաղաքականապես՝ ՈՉԻՆՉ։ ԶՐՈ: Ավելին, տեղի է ունենում նպատակի փոխարինում․ Փաշինյանի հեռացման կամ նրա ծրագրերի կասեցման փոխարեն ընդդիմադիր հանրությանը սովորեցնում են գոհանալ նրանով, որ «գոնե պատասխան են տալիս»։ «Մեզ չեն ծեծում»-ը դառնում է քաղաքական կրեդիտ։ Սա վտանգավոր է հենց ընդդիմության համար։

Ուղեծրում հայտնված մարմինը կարող է որքան ասես արագ շարժվել, բայց չի կարող դուրս գալ։ Դրա համար պետք է փախուստի արագություն՝ escape velocity։ Ոչ թե ավելի ուժեղ պատասխան նույն ուղղությամբ, այլ որակապես այլ ուղղություն։ Սեփական օրակարգ, սեփական դաշտ, սեփական կենտրոն։

Քանի դեռ դա չկա, իշխանության օրակարգը կշարունակի թելադրվել և իրականացվել։ Օր առ օր, ժամ առ ժամ, ամիս առ ամիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031