Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռավո, դատարան, բռավո, Մանվել». վանկարկեցին Քաջարանի քաղաքապետի կողմնակիցները

Դեկտեմբեր 25,2020 10:55

Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Մարգարյանի կայացրած որոշմամբ՝ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը չկալանավորվեց։ Դատարանը քննչական կոմիտեի ներկայացրած կալանքի միջնորդությունը ճանաչեց ոչ իրավաչափ, հիմքերի բացակայության պատճառով։

«Բռավո դատական համակարգին, դատավորների համար էլ է դժվար կալանավորել հայրենի սահմանները պահող հրամանատարներին։ Արդարությունը հաղթեց»,–ասաց Փարամազյանի աջակիցներից Դավիթ Համբարձումյանը։

Դատարանի մոտ հավաքվածները նկատելով դատարանի շենքից դուրս եկող Մանվել Փարամազյանին՝ ծափերով շնորհակալություն հայտնեցին դատավորին՝ բացականչելով. «Բռավո դատարան, բռավո Մանվել, բռավո արդարություն»։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում էին նաեւ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանն ու Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«Ապրեք ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, հիմա գնում ենք դեպի պոստեր։ Միշտ միասին պիտի լինենք, որ ամեն տեղ հաղթենք»,–ասաց Մանվել Փարամազյանը։

Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր առմամբ 12 հոդվածների հատկանիշներով մեղադրվող Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանավորման միջնորդությունը հինգշաբթի նույնպես  մերժվեց դատարանի կողմից։

Սյունեցի համայնքապետերի կողմնակիցների համոզմամբ, Գորիսի եւ Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ գործ հարուցելու պատճառը քաղաքական է։ Այն կապված է վարչապետի Սյունիք այցի առիթով կազմակերպված բողոքի ցույցի հետ։ Սիսիան հասած Նիկոլ Փաշինյանը ընդհատելով այցը՝ մեկնեց մայրաքաղաք։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031