Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանցի ուսուցչի անօրինական բիզնեսը

Ապրիլ 18,2024 11:21

Aravot.am-ի տեղեկություններով, Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում աշխատող ուսուցիչներից մեկը՝ Վ․Մ․-ն առանց համապատասխան փաստաթղթերի, դպրոցի հաշվեկշռում գտնվող սենյակներից մեկում աշակերտների շրջանում իրականացնում է սննդի վաճառք:

Ըստ նույն աղբյուրի, դպրոցի տնօրենի կողմից անհատույց իրեն հատկացված սենյակում, սննդի վաճառքը Վ․Մ․-ն սկսել է 2023թ․ սեպտեմբերի 1-ից։ Վերջինիս խոսքով՝ սննդի վաճառքի օրական միջին շրջանառությունը կազմել է 20.000 դրամ։

Պատճառված վնասի չափը ճշտվում է: Փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:

Լուսանկարը՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի, որտեղ ընդգրկված է այս դպրոցը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930