Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունն իրականացնում է քաղաքական կոշտ հետապնդումներ». Արսեն Բաբայան

Դեկտեմբեր 28,2020 12:22

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը Տելեգրամի իր ալիքում գրել է. «Վերջին օրերին խաղաղ բողոքի ակցիաներ՝ հավաքներ, երթեր և այլ գործողություններ իրականացնելիս, որն ամբողջությամբ օրինական է և պաշտպանված Սահմանադրությամբ, ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից բողոքի ակցիաներին մասնակցող անձանց նկատմամբ անհիմն կիրառվում է անհամաչափ և բիրտ ֆիզիկական ուժ` ցուցարարներին հասցնելով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ։ Արձանագրվել են քաղաքացիների ապօրինի ձերբակալման տասնյակ դեպքեր։ Բոլոր այսպիսի դեպքերով ներկայացվում են հանցագործության մասին հաղորդումներ, քանի որ ոստիկանության ծառայողների կողմից այդպիսի արարքներում առկա են քրեական օրենսգրքի 308-րդ. 309-րդ և 348-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ։

Վերջին երեք օրերին ոստիկանության գործողությունները խորը ուսումնասիրության եմ ենթարկել, ինչն էլ հաստատում է, որ ոստիկանությունը զբաղված է քաղաքական հետապնդումներով։

Այսպես,
1.բերման ենթարկված անձինք պատմում են, որ ոստիկանության ռադիոկապից հաճախակի լսել են հետևյալ հրամանը՝ «Էդ մյուս ռուպրովին էլ բռնեք…»։

2.Ոստիկանության բաժիններում որպես ընթերակա են ներգրավել անձանց, որոնց ակտիվիստները հրապարակներում նկատել են սադրանքներ իրականացնելիս։

3.Որոշ դեպքերում ոստիկանության ծառայողները ներողություն են խնդրել և պատմել, որ իրենց ստիպում են ընտանիքի անդամների հետ միասին ֆեյսբուքում Like դնել վարչապետի աթոռը զավթած Նիկոլ Փաշինյանի էջին և բոլոր գրառումներին։

Վերոգրյալի կապակցությամբ հրավիրում եմ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ուշադրությունը։

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին հորդորում եմ հրաժարվել քաղաքականությանը մասնակցելուց, քաղաքական հրամաններ տալուց և կատարելուց»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031