Լրահոս
Օրվա լրահոսը

«Թիրախավորվել են Հայաստանը, Հնդկաստանը եւ Կիպրոսը». Արմեն Աշոտյան

Հունվար 14,2021 23:33

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Իսլամաբադում տեղի է ունեցել Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում ընդունված հռչակագիրը վերաբերում է նաեւ Արցախին։

Երեք կողմերը միմյանց փոխադարձ աջակցությունն են վերահաստատել Արցախի, ինչպես նաեւ Քաշմիրի եւ Արեւելյան Միջերկրականի հարցերում։

Փաստացի թիրախավորվել են Հայաստանը, Հնդկաստանը եւ Կիպրոսը։

Հռչակագիրը խրախուսելու է նաեւ փոխադարձ տնտեսական ներդրումները։

Տվյալ հռչակագրով հայտարարված նման բացահայտ դիրքորոշումները վկայում են ոչ միայն պանթուրքիզմի եւ նեոօսմանիզմի, այլեւ պանիսլամիզմի պրոյեկտների զարգացման նոր վտանգավոր մակարդակների մասին։

Վերջին պատերազմում մեր դեմ կողք կողքի մասնակցած այդ պետությունները փաստացի ստացել են իրենց ռազմական ավարը եւ հավակնում են առավել ընդարձակ ազդեցության, այդ թվում՝ Հայաստանի եւ Արցախի դեմ։

Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում։

Իսկ մենք դեռ դավաճան ստահակին դուրս չենք նետել իր աշխատասենյակից, որ փորձենք փրկել Հայաստանը»։

Այսօր Իսլամաբադում տեղի են ունեցել Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները, որոնց...

Posted by Armen Ashotyan on 2021 թ. հունվարի 14, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031