Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Ստեփանյանը ոչ միայն փայլուն դերասան էր, այլև սկզբունքային քաղաքացի, որն ուներ պատասխանատվության բարձր զգացում իր երկրի ու ժողովրդի առաջ. Հայրենիքի փրկության շարժում

Հունվար 19,2021 16:51 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար:

Վիգեն Ստեփանյանը ոչ միայն փայլուն դերասան էր, տաղանդավոր բեմադրիչ ու ռեժիսոր, այլև մտավորական, սկզբունքային քաղաքացի, որն ուներ հստակ քաղաքացիական կեցվածք, պատասխանատվության բարձր զգացում իր երկրի ու ժողովրդի առաջ:

Նա անհաշտ էր բոլոր այն բացասական երևույթների նկատմամբ, որոնք արմատավորվել են մեր երկրում հատկապես վերջին ժամանակներում: Նա պատրաստ էր ակտիվ դերակատարում ունենալ այդ խնդիրների լուծման ճանապարհին, և ճանապարհներից մեկն էլ Հայրենիքի փրկության շարժումն էր:

Խորապես ցավակցում ենք անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գաղափարակիցներին:

Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հայրենիքի փրկության շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: