Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք Դուք բացառություն. ինչո՞ւ մյուս դատավորներին կարող են հարցաքննել, գործ հարուցել, Ձեր դեմ՝ ոչ». Արմեն Գևորգյանի պաշտպանը՝ Աննա Դանիբեկյանին

Փետրվար 02,2021 15:02 Share

«Մենք ունենք Ձեզ հետ վեճ: Մենք ցանկանում ենք, որ Դուք ենթարկվեք պատասխանատվության, քանի որ կատարել եք հանցագործություն: Անկողմնակալ դիտորդի տեսանկյունից դատավորի մոտ դատավարության մասնակցի վերաբերյալ բացասական վերաբերմունք կարող է առաջացնել բուն նրանց միջև վեճի առկայությունը»,- սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով (Աննա Դանիբեկյան) դատական նիստին հայտարարեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ նա նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել:

Hearings of the RA Second President Robert Kocharyan’s case took place at the Court of General Jurisdiction of Shengavit Administrative District

Էրիկ Ալեքսանյանը պարզաբանեց՝ խոսքը Արմեն Գևորգյանի կնոջ՝ Թամարա Գևորգյանի կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկությունը հրապարակավ հայտարարելու մասին է: Պաշտպանը հայտնեց՝ խնդրել է դատավորին՝ դռնբաց դատական քննության պայմաններում չհայտարարվի այդ մասին, քանի որ դա բժշկական գաղտնիք է: Մինչդեռ դատավորը հայտարարել է այդ մասին, սակայն նրա դեմ ոչ մի գործ չի հարուցվել:

Պաշտպանն այս առիթով ասաց. «Ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր քթի վիրահատության վերաբերյալ հրապարակված տեղեկության առումով հարուցվել է քրեական գործ բժշկական գաղտնիք հրապարակելու հիմքով, իսկ մեր դեպքում, երբ նույնպես խոսքը բժշկական գաղտնիքի մասին է, ոչ միայն գործ չի հարուցվել, այլև անգամ նյութեր չեն հարուցվել, որ պարզեն՝ Ձեր գործողություններում հանցագործության հատկանիշներ առկա՞ են, թե՞ ոչ»:

Էրիկ Ալեքսանյանն Աննա Դանիբեկյանին հարցրեց՝ ինչո՞ւ են Ձեզ բոլոր պետական մարմինները պաշտպանում՝ ի դեմս ՀՔԾ-ին, դատախազությանը ու շարունակեց. «Ինչո՞ւ եք Դուք բացառություն: Ինչո՞ւ մյուս դատավորներին կարող են հարցաքննել, գործողություններ կատարել նրանց դեմ, Ձեզ՝ ոչ: Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ Դուք ինչպես դատախազության, այնպես  դատական իշխանության կողմից ընտրվել եք՝ որպես սույն քրեական գործով անփոխարինելի դատավո՞ր: Ուզեք, թե չուզեք՝ Դուք կաշկանդված եք ՀՔԾ-ով, դատախազությունով: Դուք չեք կարող լինել անկողմնակալ այն անձի կամ անձանց նկատմամբ, որոնք ցանկանում են, որ Դուք ենթարկվեք քրեական պատասխանատվության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728