Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մասնակցել եմ Արցախի թեմի առաջնորդի մատուցած առաջնորդական առաջին պատարագին․ Արայիկ Հարությունյան

Փետրվար 07,2021 23:23

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել եմ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցած առաջնորդական առաջին պատարագին, որտեղ ընթերցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի նորակարգության վերաբերյալ:

Թեմակալ գործունեության ընթացքում հաջողություն մաղթելով Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանին՝ ուզում եմ ընդգծել, որ իշխանություն-եկեղեցի կապը շարունակելու է ամուր և անխախտ մնալ:

Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս երախտագիտության խոսքս եմ հղում Պարգև Սրբազանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728