Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապիտուլյանտի գրառումը դեռեւս չի նշանակում, որ կան ընտրություններ»․ Շարմազանով

Մարտ 18,2021 18:35

«Դե յուրե դեռեւս նշանակված չեն ընտրություններ։ Կապիտուլյանտի կողմից այդ հայտարարությունը դեռեւս չի նշանակում, որ կան ընտրություններ»,-Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որ հունիսի 20-ին սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրության օրը, ՀՀԿ-ն իր կարծիքը կհայտնի։ Մենք քաղաքական որեւէ գործընթացում դիտորդ չենք լինելու, պայքարելու ենք մեր գաղափարների համար»,-նշեց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է ընտրություններին ընդառաջ կոալիցիա կազմեք Ռոբերտ Քոչարյանի հետ։ Շարմազանովը պատասխանեց․ «Ինչ-որ մեկը «ֆեյսբուքյան» գրառմամբ օր է ասել, իսկ դուք ուզում եք, որ ես ոտքի վրա նման բան ասեմ։ Մենք լուրջ քաղաքական գործիչներ ենք։ Ժամանակը գա՝ կքննարկենք»։ Հարցին ի պատասխան՝ սպասելի՞ էր, որ ԲՀԿ-ն կհամաձայնի ընտրությունների առաջարկին, Շարմազանովն ասաց, որ այլ քաղաքական ուժերի որոշումները չի մեկնաբանում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031