Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 22,2026 20:02 Share

ՀՀԿ գործընկեր «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակը ցույց է տալիս, որ «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»։

ՌԴ-ում ավարտվեցին Պետական դումայի ընտրությունները, որի արդյունքում իշխող «Միասնական Ռուսաստան»-ը 2021-ի ընտրությունների համեմատ ավելի բարելավեց իր դիրքերը։

Եթե 2021-ին «Միասնական Ռուսաստանը» հավաքել էր 49,82 տոկոս, ապա հիմա նա ստացավ 57,96 տոկոս ձայն։

208 մանդատ էլ «Միասնական Ռուսաստանը» ստացել է մեծամասնական ընտրակարգով։

Փաստորեն, ընդհանուր առմամբ իշխող «Միասնական Ռուսաստանը» Պետական դումայում կստանա 347 մանդատ եւ կունենա սահմանադրական մեծամասնություն, որի համար անհրաժեշտ էր 301 մանդատ։

ՀՀԿ-ի գործընկեր ուժի այս հաջողությունը հերթական անգամ փաստում է, որ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը վստահում է քաղաքական իշխանության նախ եւ առաջ արտաքին ու անվտանգային կուրսին։

Մեզ համար կարեւոր է գործընկեր «Միասնական Ռուսաստան» կուսակցության տպավորիչ ու վստահելի հաջողությունը։

Շնորհավորում եմ Պետական դումա անցած «Միասնական Ռուսաստան»-ի մեր գործընկերներին եւ հույս հայտնում, որ ՀՀԿ-ի ու «Միասնական Ռուսաստան»-ի միջկուսակցական համագործակցությունը ի շահ մեր պետությունների ու քաղաքացիների կշարունակվի։

ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են»։

 

Էդուարդ Շարմազանով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930