Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ խոչընդոտ չկա, որ հունիսի 20-ի ընտրություններն անցկացվեն հենց մաքուր համամասնական կուսակցական ցուցակներով». Ռուստամ Բադասյան

Մարտ 22,2021 12:08

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու եւ կարծիքները կիսվում են՝ գնալ ընտրությունների հին Ընտրական օրենսգրքո՞վ, թե՞ նորն ընդունել: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Մենք քաղաքական դիրքորոշումը կարտահայտենք, բայց կարծում եմ, որ երկար ժամանակ թե՛ քաղաքական ուժերի շրջանում, թե՛ քաղհասարակության դիրքորոշումը, թե՛ հանրության մեծամասնության դիրքորոշումն այն է, որ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէր ՀՀ-ի համար: Տարիներ շարունակ ռեյտինգայինը որակվել է՝ որպես քողարկված մեծամասնական համակարգ, իսկ մեր նման երկրի համար, կարծում եմ, բազմաթիվ միջազգային զեկույցներ, վերլուծություններ կան, որ քաղաքական բանավեճի կայացմանը ավելի նպաստում է, երբ լինում է մաքուր համամասնական համակարգ: ԸՕ-ն արդեն դրվել է շրջանառության մեջ եւ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, մոտ օրերս եզրակացություն կունենանք»:

Նախարարը հավելեց, որ եթե քաղաքական կոնսենսուս լինի, փոփոխությունները հնարավորինս արագ լինեն, որեւէ խոչընդոտ չկա, որ հունիսի 20-ի ընտրություններն անցկացվեն հենց մաքուր համամասնական կուսակցական ցուցակներով:

Նախարարը նշեց, որ քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն նոր Ընտրական օրենսգրքով գնալ ընտրությունների, ասում են՝ 6 ամիս է պետք նոր խաղի կանոններին հարմարվելու համար, բայց տեւական ժամանակ՝ արդեն գրեթե մեկ տարի է՝ քաղաքական ուժերը քննարկել են այդ հարցը ու դա անկանխատեսելի չէր ուժերի համար, քանի որ մեր Սահմանադրությունն էլ նշում է, որ մեր ընտրական համակարգը պետք է լինի համամասնական. «Ռեյտինգային համակարգը ես էլ եմ համաձայն, որ որոշ իմաստով քողարկված մեծամասնական է»:

Բադասյանն ասաց, որ կուսակցությունների՝ խաղի կանոնների մասին պատրաստ լինելու խնդիր չի տեսնում, քանի որ կուսակցությունները պետք է ունենան համապետական ցուցակ այսպես թե այնպես: Մեծամասնական չի եղել Հայաստանում, որ ստիպված լինեն այն դարձնել համամասնական: Տեխնիկապես հնարավոր է ԸՕ-ն ընդունել ու իրագործել շատ արագ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031