Լրահոս
Օրվա լրահոսը

Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել

Մայիս 05,2021 11:49 Share

Մայիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 09:56-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:56-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.89⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Տիգրանաշեն, Պարույր Սևակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել