Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բաղդասարյան. ««Խփել են» այնքան քվե, որքան ցանկացել են։ Դա եղել է բոլոր նախագահների օրոք, առանց բացառության»

Մայիս 05,2021 15:33 Share

Կայանալիք արդար ընտրությունների մասին խոսում են անձինք, որոնց իշխանության տարիներին տեղի են ունեցել ընտրությունների իմիտացիա, խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

Փաստում եմ, որպես այդ տարիների ամենաակտիվ իրավապաշտպաններից մեկը, ով տոտալ պայքար է մղել  դատական ճանապարհով վեր հանելով ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները, որոշ դեպքերում, որոնք վերաբերել են ՏԻՄ, ԱԺ մեծամասնական կարգով  ընտրություններին, անգամ հաղթանակով պսակել, բայց նախագահական ընտրությունները, որոնց ետևում կանգնած են եղել պետական պատասխանատու լիազոր մարմինները, այն էլ ինչ ձևով կանգնած, համակարգված, ղեկավարվելով մեկ կենտրոնի կողմից և իրենց կամքով խփել են այնքան քվե, որքան ցանկացել են։ Դա եղել է բոլոր նախագահների օրոք, առանց բացառության։

Իրավամբ, արդար  համապետական ընտրության հիմքը դրվեց այս իշխանության օրոք, որը, ցավոք, այդպես էլ ի վիճակի չեղավ իրագործելու այն խնդիրները, որի համար պարտավորություն վերցրեց ընտրողից և այս երեք տարվա ընթացքում ցույց տվեց, թե ինչպես կարելի է  տված խոստումները դրժել, չկատարել, որն առանձին մեկնաբանման թեմա է։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31