Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ դու ո՞ւմ ես օբյեկտիվ ու ազնիվ ընդդիմություն համարում. «Հրապարակ»

Հոկտեմբեր 27,2026 11:13 Share
Աջակցեք aravot.am-ին

Նախ ընտրական համակարգն իսպառ ոչնչացնում ես, ամեն ստոր մեթոդ գործի դնում, որ իշխող կուսակցությունը ո՛չ ԱԺ, ո՛չ ՏԻՄ ընտրություններում մրցակիցներ չունենա, իսկ ընդդիմությունը՝ ընտրվելու շանս, ապա կոկորդիլոսի արցունքներ ես թափում, թե՝ ես երջանիկ չեմ, որ ՔՊ-ն 90 տոկոս եւ ավելի ձայներ է ստացել այս ընտրություններում։

Ով փորձում է ընդդիմադիր դաշտում հայտնվել, ողջ պետական մեքենան գործի ես դնում այդ ուժերի եւ անձանց դեմ, բոլորին «ռսի շպիոն» հայտարարում, բոլորին «նախկին» անվանում, տարածում ես, թե իրենց ունեցվածքը պաշտպանելու համար են ընտրություններին մասնակցում, անգամ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին եւ նրա՝ Արցախ մեկնելն ես վարկաբեկում, հետո հայտարարում՝ մեզ «պետականակենտրոն, երիտասարդ, ինտելեկտուալ, օբյեկտիվ, ազնիվ եւ միայն սեփական ընտրողների ու քաղաքացիների կողմից կառավարվող եւ ուղղորդվող ընդդիմություն է պետք»։

Եվ մեկը չի հարցնում՝ իսկ դու ո՞ւմ ես օբյեկտիվ ու ազնիվ ընդդիմություն համարում, եթե անգամ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին, Դաշնակցությանը, Հայկ Մարությանին, Նինա Կարապետյանցին, Անուշ Սեդրակյանին, Խաչիկ Գալստյանին, Մենուա Սողոմոնյանին թույլ չես տալիս գործունեություն ծավալել երկրում։ Ո՞րն է քո ճաշակի ընդդիմությունը՝ քո արբանյակ ուժե՞րը, որոնք քեզ ամեն ինչում պատրաստ են ծափահարել, աջակցել ու քծնել։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031