Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդգար Ղազարյանը պետք է մի քիչ իրեն հաշիվ տա՝ ինչ է խոսում իմ մասին». Մարուքյանը պահանջում է ներողություն խնդրել՝ իրենց այս «կրկեսը» գցելու համար

Մայիս 05,2021 15:37 Share

Վարչապետի ընտրության հարցի քվեարկությունից հետո քննադատում են խորհրդարանական ընդդիմությանը, որ փաստացի ընդդիմություն ԱԺ-ում գոյություն չունի, սպասարկում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցին՝ ակնկալում էին, որ դուք այնուամենայնիվ որեւէ թեկնածու կառաջադրեք, դրա մասին ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն է նաեւ քննադատել՝ արձագանքեց. «Իսկ Էդգար Ղազարյանը տեղյակ չի՞, որ պայմանավորվածություն կա, որ գնանք արտահերթ ընտրությունների, չգիտի՞»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չի, որ պայմանավորվածություն է դրժել՝ Մարուքյանը պատասխանեց. «Բայց այս մեկը ոնց որ չի դրժել, այսինքն, ուզում եք դրժի: Հիմա նայեք, այդ նույն մարդիկ, երբ ասացին՝ ընտրություններ չեն լինելու, հայտարարեցին որ չի լինելու, ուրեմն սրանք վախենում են գնալ ընտրությունների, ու ինչ հայհոյախառը ելույթներ սկսեցին: Հենց լոբբինգով համոզեցինք, որ ընտրություններ լինեն, ասում են՝ ընտրությունները մի՛ արեք, տապալեք, եթե չեք անում, ուրեմն դուք ընդդիմություն չեք: Կներեք, Էդգար Ղազարյանին ես շատ լավ ճանաչում եմ: Ինքը պետք է մի քիչ իրեն հաշիվ տա՝ ինչ է խոսում իմ մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրար ճանաչում ենք, դա՝ մեկ: Երկրորդը՝ թող Էդգար Ղազարյանը եւ նրա ներկայացրած ուժն ասի՝ այս ի՞նչ Սահմանադրություն են գրել, որ այս երկիրն այս վիճակում է: Ներողություն խնդրե՞լ են, դրա համար, թե՞ ոչ: Ներողություն խնդրե՞լ են, որ այս կրկեսով պետք է անցնենք մենք բոլորս, որ ընտրությունների գնանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31