Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստի մարմինը գտել են Ստամբուլում՝ ծովում

Մայիս 05,2021 17:05 Share

Ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստ Բայրամ Մամեդովին, որը դատապարտվել էր Հեյդար Ալիևի հուշարձանի վրա քաղաքական կարգախոսներ գրել համար, մահացած են գտել Ստամբուլում, հաղորդում է Turan գործակալությունը:

«Երկու օր Բայրամովից տեղեկություն չունեինք: Մայիսի 4-ին ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ երկու օր առաջ նրա մարմինը գտել են ծովում: Ոստիկանությունն առայժմ չի հայտնել մահվան պատճառները և քննարկում են մի քանի վարկած՝ ինքնասպանություն,դժբախտ պատահար և մահափորձ»,- ասել է Մամեդովի մերձավորներից Էլգիհ Գահրամանը:

Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովը հայտնի էին դարձել այն բանից հետո, երբ 2016թ. մայիսի 9-ին քաղաքական կարգախոսներ էին գրել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա: Մի քանի օր անց նրանք ձերբակալվել էին և դատապարտվել 10 տարվա ազատազրկման թմրավաճառության մեղադրանքով: 2019թ. մարտին նրան ներում էր շնորհվել:

Ստամբուլի ոստիկանությունից Turan-ին հայտնել են, որ մայիսի 2-ին ժամը 15:00-ին ոստիկանությունը ժամանել է մի հաղորդագրության կանչով, ըստ որի մի տղամարդ մտել է ծովը և չի վերադարձել:

Ըստ ականատեսների՝ 25-30 տարեկան մի երիտասարդ մտել է ծովը, հետո նկատել են, որ ջրի մեջ կորցրել է հողաթափերը: Որոշ ժամանակ անց նա տեսադաշտից կորել է: Ավելի ուշ հայտնաբերել են նրա մարմինը և տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ նույնականացրել են 1995թ. ծնված Մամեդովին:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31