Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում ավարտվել է քննությունը Արցախյան պատերազմում գերեվարված Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքջյանի գործով:
Ադրբեջանի քննությունը պարզել է, որ 2020թ. սեպտեմբերի 29-ին «Էուլջեքջյանն ընդունել է Լիբանանի քաղաքացի Հովակ Քիքիյանի առաջարկը Ադրբեջանի օկուպացված տարածքներում 2500 դոլարի դիմաց որպես վարձկան ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ»:
Ըստ քննության, նույն օրը Էուլջեքջյանը «կազմակերպված խմբի կազմում հատել է Ադրբեջանի պետական սահմանը Հայաստանի տարածքից» և մուտք գործել «տարածք, որտեղ գտնվում էին այլ վարձկաններ»:
Վիգեն Էուլջեքջյանին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում «վարձկանի մասնակցություն ռազմական հակամարտությանը կամ ռազմական գործողությանը», «ահաբեկչություն, իրականացված մի խումբ անձանց կողմից՝ համաձայն նախնական պայմանավորվածության», «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում»: Էուլջեքջյանը կալանավորվել է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ