Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովի այցը ներառում է նաեւ Արցախի հակամարտության խաղաղ գործընթացը վերսկսելու վերաբերյալ մեր քննարկումները»․ Արա Այվազյան

Մայիս 05,2021 18:50 Share

«Մինսկի խմբի համանախագահները գնալով ավելի հստակ են դիրքորոշում արտահայտում առ այն, որ խնդիրը լուծված չէ, որ արցախյան հակամարտությունը չի ավարտվել»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

«Ուրախ եմ արձանագրել, որ ՄԽ համանախագահությունը կարծես թե վերակենդանացման նշաններ է ցույց տալիս։ Լիահույս եմ, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետեւի գործընթացներին, այլ կղեկավարի այն։ Այս ընթացքում շփումներ պարբերաբար եղել են, եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցը ներառում է նաեւ Արցախի հակամարտության խաղաղ գործընթացը վերսկսելու վերաբերյալ մեր քննարկումները»,-հավելեց Արա Այվազյանը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31