Մեծ քսանյակի արտգործախարարների՝ ԱՄՆ Ատլանտա քաղաքում անցկացվող հանդիպման կազմակերպիչները չեղարկել են ավանդական «ընտանեկան» ֆոտոշարքը, երբ պաշտոնյաներից մի քանիսը հրաժարվել են լուսանկարվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Ոչ մի դեպքում չի լինելու եվրոպական գործընկերների և պարոն Լավրովի համատեղ ընտանեկան լուսանկար, քանի որ նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ չկան», – «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ՝ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը:
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ հանդիպմանը Լավրովի մասնակցությունն իսկ որակել է «անհարմար պահ»:
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածն այսպես է մեկնաբանել. – «Վախեցրեց Վադեֆուլը Սերգեյ Վիկտորովիչին գերմանական մերկ դիվանագիտությամբ»:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում



















































