Լրահոս
Օրվա լրահոսը

«5800 պատվաստված քաղաքացիներից որեւէ մեկի մոտ լուրջ հետեւանք չի արձանագրվել»․ Անահիտ Ավանեսյան

Մայիս 05,2021 19:01

«5800-ից ավելի քաղաքացի է պատվաստվել երեկվա դրությամբ։  Գործընթացը սահուն է։ Իհարկե, գոհ չենք ցուցանիշներից եւ ամեն ջանք թափում ենք, որ պատվաստման տեմպերը բարձրանան»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին՝ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Այդ քաղաքացիներից որեւէ մեկի մոտ որեւէ լուրջ հետեւանք չի արձանագրվել։ Բուժաշխատողները պատվաստվելուց հետո զանգում են քաղաքացիներին եւ գրանցում են գանգատները։ Բայց որեւէ անցանկալի հետեւանք չի գրանցվել»,-հավելեց Անահիտ Ավանեսյանը։ Նա նաեւ նշեց, որ ՀՀ է մատակարարվել նաեւ չինական արտադրության պատվաստանյութը, որը շուտով կիրացվի։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ Լենա Նազարյանն արդեն իսկ դրանով է պատվաստվել, ինքն է պատրաստվում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31