Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերածնվող Հայաստանը» մասնակցելու է արտահերթ ընտրություններին, հնարավոր է՝ դաշինքով

Մայիս 05,2021 20:02 Share

Հունիսի 20-ին անցկացվող արտահերթ ընտրություններին մասնակցելու է «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին այսօր կուսակցության համագումարում հայտարարեց է կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը: Նա ասաց, որ չի բացառվում ընտրություններին միասնական դաշինքով մասնակցեն։

«Ընտրական պայքարում  օգտվելու են քաղաքական գործընթացների բոլոր օրինական միջոցներից՝ չբացառելով համագործակցությունն առողջ քաղաքական ուժերի հետ, ընդհուպ մինչեւ միասնական դաշինքով հանդես գալու հնարավորությունը։ Այժմ մենք գտնվում ենք ակտիվ քաղաքական խորհրդակցությունների փուլում, լիահույս եմ, որ ամենամոտ ապագայում վերջնական որոշում կկայացնենք առաջիկա ընտրություններում մեր մասնակցության ձեւաչափի մասին։ Քաղաքական դաշտում հանդես ենք գալու որպես վստահելի, արժանապատիվ եւ պարկեշտ գործընկեր՝ մեր գաղափարների եւ ծրագրերի իրագործման ճանապարհին համագործակցելով բոլոր գաղափարակից կուսակցությունների հետ։ Մենք սկզբունքորեն մերժում ենք սուտը, կեղծիքը, զրպարտությունն ու ատելությունը, մեր գործունեությունը  կառուցելու ենք բացառապես գաղափարական եւ ծրագրային հարթություններում»,-իր ելույթում ասաց Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ «Վերածնվող Հայաստանն» ինչ-որ առումով ամենաժողովրդավարականն է քաղաքական միավորներից․«Մեր  քաղաքական թիմի կորիզը Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն են, ովքեր արդեն ունեն հանրության վստահության քվեն, մեր կուսակցության ակունքներում ունենալով Սյունյաց աշխարհը, չենք   սահմանափակվում Սյունիքով, այլ Սյունիքի մոդելով լուծելու ենք Հայաստանի առջեւ առադրված խնդիրները; Սյունիքի անվտանգությունը մեր բոլոր մարզերի եւ առհասարակ Հայաստանի խնդիրն է։  Երկրում ամեն  ինչ ընթանում է սխալ հունով։ Մենք  գիտակցում ենք, որ անհրաժեշտ է արմատական փոփոխություններ եւ քաղաքականություն մեր մտնելը դիտարկում ենք   որպես փոփոխություններ  իրականացնելու հնարավորություն»։

Վահե Հակոբյանը հայտարարեց՝ կուսակցությունը  պայքարելու է  հանուն հայկական պետականության վերականգնման եւ ամրապնդման, շտկելու են երկրի զարգացման ճանապարհին թույլ տված սխալներն ու հնարավորության  դուռ են բացելու բոլորի համար․«Մենք վերականգնելու ենք պետականությունն ու մեր դիրքերը միջազգային ասպարեզում, մենք դառնալու ենք ավելի ուժեղ եւ պահանջատեր , մենք միավորելու ենք Հայաստանը, մենք  միավորելու ենք մարդկանց, միավորելու ենք ազգին։  Հայաստանն, անկասկած, վերածնվելու է»։

Հիշեցնենք, որ  ըստ  մամուլի հրապարակումների, հնարավոր է՝  «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցի  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի կազմում։

Այսօր կուսակցության հիմնադիր համագումարի վերջում  կուսակցությունը «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր ստորագրեցին:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31