«Ես կարծում եմ որ ընդհանրապես Լավրովին պետք է լուրջ անհանգստություն փոխանցել հայ ժողովրդի կողմից առ այն, որ Ռուսաստանը պատշաճ կերպով չի իրականացնում ռազմավարական դաշնակցի իր գործառույթը եւ գերիներին վերաբերող դրույթը, որը տեղ է գտել նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության մեջ՝ 8-րդ կետը, ամենաշատը վերաբերում է ՌԴ-ին, որովհետեւ իրենց միջնորդությամբ է այդ հայտարարությունն ընդունվել»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպես ԱԳ նախարարին դիմեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ նոր սպառազինության պայմանագիր է պատրաստվում կնքել. «ՌԴ-ն թույլ է տվել իր գործընկերոջ նկատմամբ լայնածավալ ագրեսիա Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Վերջին իրադարձությունները կապված Շուշիի հետ. ռուսական զորքերը կանգնած են Ստեփանակերտի եւ Շուշիի մեջտեղում ու այն, ինչ օրերս տեղի էր ունենում Շուշիի սուրբ Ղազանչեցոցի հետ, ռուսների ուղղակի աչքի առաջ էր տեղի ունենում: Ռուսները շատ լավ գիտեն, որ Ադրբեջանը թույլ չի տալիս UNESCO-ի առաքելությանը մուտք գործել ու մոնիտորինգի ենթարկել այն ավերը, որ իրականացնում են ադրբեջանցիները օկուպացված տարածքներում: Հիմա էլ ադրբեջանցիների բերանով ուղերձ են հղել Արցախի իշխանություններին, որպեսզի Մարտունի քաղաքից ապամոնտաժվի Նժդեհի արձանը»:
Կառավարությունից որեւէ մեկը հարցին չպատասխանեց՝ կարծես ընդունելով ի գիտություն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































