Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավերժության պուրակ»՝ ի հիշատակ հերոսների

Մայիս 10,2021 12:54

Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի բակում բացվեց «Հավերժության պուրակ»՝ ի հիշատակ շրջանավարտներ Արցախյան երկրորդ պատերազմի հերոսներ Արթուր Սիմիկյանի, Արեն Առաքելյանի, Վարդան Ավետյանի և մյուսների:

Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, զոհվածների ծնողներն ու հարազատները, պատերազմի մասնակիցներ, զոհված տղաների զինակից ընկերներ:

Պուրակում հանդիսավոր կերպով բացվեց տղաների նկարը և ցուցանակը, տնկվեցին անվանական ծառեր։

Իր օրհնության խոսքը հղեց տեր Վահան քահանա Ազարյանը։ Հերոս տղաների սխրանքը, նրանց փառապանծ անունը ոգեկոչեց, տղաների ծնողներին համբերություն մաղթեց փոխմարզպետ Գ. Ասրյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանը՝ ի դեմս Կարինե Մարգարյանի, միջոցառումը նախաձեռնելու համար։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» նվագախումբը, գեղարվեստական կատարումներով՝ դպրոցի սաները:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31