Լրահոս
Օրվա լրահոսը

Անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասների մասին արձանագրությունները կուղարկվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Մայիս 10,2021 17:53

Մայիսի 9-ի երեկոյան  տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասներ են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ։

Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը  մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ եղել  է մարզի Գեղանիստ, Գետափ, Նոր Կյանք համայնքներում, ծանոթացել իրավիճակին։

Մարզպետը խոսել է համայնքների ներկայացուցիչների հետ, հստակեցրել բնակավայրերին հասցված վնասները։ Նշենք, որ այս պահի դրությամբ վերը նշված համայնքներից զատ, համայնքային հանձնաժողովները  մարզպետարանի պատասխանատուների հետ աշխատում են մարզի մի շարք համայնքներում ևս։

Աշխատանքների ավարտից հետո մարզպետարանում վնասների ուսումնասիրությունների մասին արձանագրությունները կամբողջացվեն և կուղարկվեն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Շիրակի մարզպետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31