Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի ընտրողները պետք է իմանան, որ հեղափոխությունը հասունացրածներից ամենագլխավորը հենց նա է»․ Արման Բաբաջանյան

Մայիս 10,2021 20:50

«Խորապես հավատացած եմ, որ 2008թ․-ին իշխանությունը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը մշտապես մտածել է վերադառնալու մասին։ Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարվա ընթացքում այդ ուղղությամբ ներքաղաքական զարգացումներ են գեներացվել, որոնց հիմնական պատվիրատուն եւ տրամադրությունների ոռոգողը Ռոբերտ Քոչարյանն է եղել՝ իր կողմից վերահսկվող շրջանակների եւ անհատների կողմից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի, «Վերածնվող Հայաստանի» եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքում հնչած հայտարարություններին։ Արման Բաբաջանյանը, նկատի ունենալով դաշինքի երեկվա հանրահավաքը, նշեց․ «Երեկ տեղի ունեցածը լավագույնս ապացուցում է, թե գործող իշխանությունն ինչպես տապալեց իրավական քաղաքականությունը։

Մարդիկ, որոնք չոքեչոք ազատություն պետք է աղաչեին, Ազատության հրապարակից քաղաքական հայտարարություններ են անում։ Նրանք մարտի մեկի եւ հոկտեմբերի 27-ի պատասխանատուների շրջանակում են։ Սա խոսում է գործող իշխանության ապաշնորհ քաղաքականության մասին․․․ինչ-որ իմաստով Ռոբերտ Քոչարյանը փրկություն է գործող իշխանության համար եւ վերջինս՝ Ռոբերտ Քոչարյանի համար»։ Պատգամավորի բնորոշմամբ․ «Ռոբերտ Քոչարյանի ընտրողները պետք է իմանան, որ հեղափոխությունը հասունացրածներից ամենագլխավորը հենց Ռոբերտ Քոչարյանն է։ Նրան ընտրելով՝ նոր հեղափոխություն են ձեռնարկում եւ ծրագրում։ Կարծում եմ՝ այս հանցագործների ռազմաքաղաքական խունտայի հույսն իրականում ցնցումներն են, թույլ չտալը, որ ՀՀ-ն իսկապես ժողովրդավարական զարգացման հույս ունենա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31