Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Էդ հարիֆն ի՞նչ մեղք ունի, Նիկոլի գլխին սարքեցին». սպիտակցիները` առաջիկա ընտրությունների մասին

Մայիս 28,2021 22:04

Սպիտակցի Լյովան առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, քանի որ «այլ մարդ չեմ տեսնում, որին կարամ ընտրեմ»:

Նա կարծում է, որ այն ամենն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ, որի արդյունքում մենք կորուստներ ունեցանք`թե՛ մարդկային, թե՛ տարածքային, թե՛ ինքնիշխանության, այն ամենում ինչ տեղի է ունենում այսօր`ՀՀ սահմաններում, «Նիկոլի մեղավորությունը չկա: Էդ հարիֆն ի՞նչ մեղք ունի, Նիկոլի գլխին սարքեցին, մենք էլ կորուստներ ունեցանք»: Թե ո՞վ «սարքեց» հարցին էլ պատասխանում է. «Ես ի՞նչ գիտեմ, սարքողները սարքեցին»:

Մանրամասները`տեսանյութում

Նույն կարծիքին է նաեւ Վովա Գասպարյանը: Ըստ նրա, բացարձակ կապ չունի, որ այն կորուստները, որոնք մենք կրեցինք եւ շարունակում ենք կրել, եղել է Նիկոլ Փաշինյանի գերագույն գլխավոր հրամանատարությամբ:

Վովա Գասպարյանը այն մարդկանցից է, որոնք համոզված են, որ «նախկինները թղթերը ստորագրել էին, տարածքները հանձնել»: Իսկ թե ինչո՞ւ այդ «նախկինները» պատասխանատվության չեն ենթարկվել մինչ այսօր, պատասխանը հանրահայտ է` «դատական համակարգ չունենք, բոլորը հների մնացուկներն են»: Նա նույնիսկ տեղեկություններ ունի, որ Սյունիքում «մարդկանց զենքի պահեստներով բռնել են ու ազատ են արձակել»:

Հարցրեցինք`եթե Փաշինյանն այդքան խեղճուկրակ եւ անկարող է, ինչո՞ւ է կրկին Փաշինյանին ընտրելու, պատասխանեց. «Փաշինյանը թավիշը մտցրեց, որը մեր ազգից շատ-շատերը չհասկացան, թե ինչ է»: Նկատեցինք` բոլորին պետք է կախաղա՞ն բարձրացնել ու ինչպե՞ս ընտրել` ո՞ւմ կախել, ո՞ւմ խնայել, մեր զրուցակիցը հստակ չպատասխանեց: Բայց մի բան հաստատ գիտի. «Իր ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը մի կարգին բան արեց, Դաշնակցությունը փակեց»: Իր պապը «նորմալ» դաշնակցական է եղել, 37-ին բռնաճնշումների է ենթարկվել, ասում է` կցանկանար, որ պապն այսօր լիներ ու ներկայիս դաշնակցականներին «մի երկու խոսք ասեր»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31