Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

Հունիս 06,2021 12:07 Share

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին Թագավորության ազգային տոնի կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Թագավորության Ազգային տոնի առթիվ։

Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։ Մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների ներկա մակար-դակը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։

Բարձր գնահատելով մեր երկու երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը բազմակողմ ձևաչափերում՝ լիահույս եմ, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Շվեդիան իր ներդրումը կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի վերահաստատման և դրա շրջանակներում արցախյան հակամարտության վերջնական կարգավորման հարցում», – ասված է շնորհավորական ուղերձում։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930