Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվել են թղթադրամներ, որոնք, ըստ նրա՝ իր, ամուսնու և դստեր քվեների համար են․ ոստիկանություն

Հունիս 20,2021 19:28

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 43-ամյա մի տղամարդ, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Թալին քաղաքի բնակիչ մի կնոջ խոստացել է գումար տալ՝ ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար։

Հունիսի 20-ին, ժամը 12․40-ին, Թալին քաղաքի Երևանյան փողոցից կինը, ամուսինն ու դուստրը, ընտրակաշառք ստանալու կասկածանքով, բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին։ Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր անվանական արժեքներով թղթադրամներ, որոնք, ըստ նրա՝ իր, ամուսնու և դստեր քվեների համար են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930