Լրահոս
Օրվա լրահոսը

Պոկել է ոսկյա ականջօղերը, կախազարդը. Վաղաշենի բնակիչը ձերբակալվել է՝ տարեց կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով

Հուլիս 07,2021 12:36 Share

2021թ. հուլիսի 5-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի 90-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, համագյուղացին տանից իրեն քաշելով հանել է բակ, հարվածել իրեն, փորձել է խեղդել, որի ժամանակ պոկել է ոսկյա ականջօղերը, ոսկյա կախազարդը, դանակով վնասել ձեռքը՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Տարեց կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի և կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատամանրաթելային, դատահետքաբանական, դատաապրանքագիտական փորձաքննություններ. իրեղեն ապացույցների մի մասը հայտնաբերվել է:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Վաղաշեն համայնքի բնակիչը ձերբակալվել է՝ տարեց կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով. վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ, սպորտային գլխարկ և բժշկական դիմակ։

Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031