Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով հաղորդումներ է ներկայացրել քննչական կոմիտե

Նոյեմբեր 02,2026 17:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում արձանագրվել են ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր։

Գեղարքունիքի մարզում.

Վարսեր գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 131203խմ հրաբխային ավազների լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 115.630.632դր.։

Նորատուս գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի տեղահանվել է 20972խմ բազալտի լեռնային զանգված։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 18.902.930դր.։

Դրախտիկ գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի կատարվել է 5581խմ բազալտանման խճի լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5.397.328դր.։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 2908խմ կրաքարանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Տեղահանման հետևանքով նաև դեգրադացվել է 996քմ  և աղբոտվել՝ 246քմ տարածք։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 2.201.180դր.։

Արարատի մարզի Մասիս համայնքում կատարվել է 3351խմ ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 3.919.696դր.։

Պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 146.051.766դր.։

Տեսչական մարմինը բոլոր դեպքերով հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել