Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը,- ասել է Պեսկովը` ի պատասխան լրագրողների նկատառման, թե հայկական լրատվամիջոցներում այդպիսի տեղեկություն է շրջանառվում:- Բնականաբար, կքննարկվի և՛ Ղարաբաղը, և՛ ռուս զինվորականները, որոնք այժմ այնտեղ տեղակայված են, կքննարկվեն ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունները: Բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»:
Ըստ Պեսկովի՝ հանդիպումը ծրագրված է օրվա երկրորդ կեսին: «Սա խորհրդարանական ընտրություններում համոզիչ և վստահ հաղթանակից հետո Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն է,- ասել է Պեսկովը:- Երկկողմ հարաբերությունների ծավալը մեծ է, խոսելու շատ բան կա»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































