Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ին պայծառ ապագա է սպասվում. ժողովրդավարական կառույցներն իրենց աշխատանքը լավ են կատարում». Նիկոլաս Սխերմերս

Հուլիս 07,2021 16:41

«Մեդիա կենտրոնում» հրավիրված հարցազրույց-ասուլիսի ժամանակ Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն ասաց՝ հույս ունի, որ շուտով մարդիկ հնարավորություն կունենան երկկողմանի ճամփորդել առանց որևէ դժվարությունների ու նշեց. «Շուտով դրական որոշում կկայացվի, և ՀՀ բնակիչներին վիզաներ կտրամադրվեն»:

Դեսպանի համոզմամբ՝ ՀՀ-ին պայծառ ապագա է սպասվում: Նա ասաց. «Հայաստանի շատ կարևոր առավելությունն է այն, որ հենց երկրում արդեն իսկ գործող ժողովրդավարության մասին արդեն նշել եմ»: Դեսպանը հիշեց՝ ընտրություններից առաջ, երբ իր բնորոշմամբ՝ ՀՀ-ում քաղաքական վայրիվերումներ տեղի ունեցան, իր գործընկերները հարցնում էին, թե ՀՀ-ում ինչ իրավիճակ է տիրում. «Ես պատասխանում էի՝ Հայաստանում ընդամենը տեսնում ենք, որ ժողովրդավարությունը կյանքի կոչվեց, մարդիկ խոսում են, բարձրացնում իրենց ձայնը: ՀՀ-ում ժողովրդավարության կառույցները ամուր, դիմացկուն են, իրենց աշխատանքը լավ են իրականացնում: ՀՀ-ի համար սա շատ կարևոր առավելություն է»:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին, որն ուժի մեջ է մտել 2021-ի մարտին, դեսպանն ասաց. «ՀՀ-ն արդեն իրականացնում է համաձայնագրի բոլոր դրույթները, բայց ՀՀ-ն նաև ԵԱՏՄ անդամ է, որը էլի մեծ հետաքրքրություն է առաջարկում այլ երկրների ներդրողների համար: Սա իրոք լուրջ առավելություն է ներդրողների համար: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա բոլոր այն մարդիկ, որոնք հետաքրքրվածություն ունեն ՀՀ-ում ներդրումներով, այնպես չէ, որ սպասում էին համաձայնագրի՝ պաշտոնապես ուժի մեջ մտնելուն: Այնպես որ, հիմնական մարտահրավերն է հասկանալ՝ ինչպես անել, որ ՀՀ-ի համար առավելագույնս արդյունավետ լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031