Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Կապիտուլյանտը իր արյունոտ ձեռքերը Արցախից իրոք փորձում է լվալ, բայց իսկական հայը՝ երբեք»

Հուլիս 07,2021 20:31 Share

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը.

Արցախի հարցով Կազանի հայտնի գագաթաժողովի 10-ամյակի կապակցությամբ հրապարակված Սերժ Սարգսյանի ծրագրային հոդվածը, ինչպես և սպասվում էր, լուրջ քաղաքական և քաղաքագիտական քննարկումների նյութ է դարձել:

Տվյալ հոդվածով նախագահ Սարգսյանը ոչ միայն բյուրեղացրեց բուն Կազանյան գործընթացի էությունը, ոչ միայն մի շարք կարևոր նրբություններ բացահայտեց, այլև հստակ բանաձևեց 2008-2018 թվականների բանակցային տրամաբանությունն ու մեր թողած ժառանգությունը.

1. Արցախի հարցը նախևառաջ կարգավիճակի հարց է:
2. Մենք պատրաստ էինք փոխզիջումներով լուծել այն:
3. Միջազգային հանրությունն, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, սատարում էր Հայաստանին:
4. Ադրբեջանի ռազմական ագրեսիաները ոչ միայն չէին փոխում ստատուս քվոն, այլև մեր բանակի պատասխան հարվածների արդյունքում ուժեղացնում էին Հայաստանի դիրքերը բանակցային սեղանի շուրջ:

Ինչպես և կանխատեսում էի, հոդվածը հատկապես ծանր են տարել իշխանական կապիտուլյանտի քարոզիչները, որոնց ուշքն ու միտքը բովանդակային ու փաստարկված քննարկումներից խուսափելն է:

Սա է պատճառը, որ իրենց կողմից շրջանառվող թեզերի որակը պլինտուսի մակարդակի է:

Նախ, կրկին ապարդյուն փորձում են կռվացնել երկրորդ և երրորդ նախագահներին, ինչը հերթական զավեշտն է, հատկապես Արցախյան հարցով, քանզի նորմալ քաղաքական առաջնորդության դեպքում բանակցային գործընթացի էվոլյուցիան անխուսափելի է: Պատկերավոր ասած, բանակցային ժառանգության երրորդ հարկը կարելի էր կառուցել միայն մինչ այդ կառուցած հարկերի վրա:

Մյուս ուղղությամբ փորձում են շահարկել նախագահ Սարգսյանի այն թեզը, որ Արցախի հարցը լուծված չէ, և չի կարելի համակերպվել ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների հետ: Սա նույնքան զավեշտալի ու ավելի անբարոյական քննադատություն է, քանզի իր վերջնարդյունքում ենթադրում է, որ Հայաստանը պիտի ձեռքերը վերջնականապես լվա Արցախից:

Ականջներիդ օղ արե՛ք: Կապիտուլյանտը, ով քարուքանդ արեց մինչ այդ եղած ողջ բանակցային ժառանգությունը և մեր երկրի գլխին ողբերգական պատերազմ բերեց, իր արյունոտ ձեռքերը Արցախից իրոք փորձում է լվալ:

Սակայն իսկական հայն ու հայկական իրական քաղաքական էլիտան՝ երբեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031