Լրահոս
Օրվա լրահոսը

Գետազատում վիճաբանություն է եղել․ պայմանագրային զինծառայողը վնասվածքներ է ստացել

Օգոստոս 08,2021 11:56 Share

Օրերս Արարատի մարզում վիճաբանություն է տեղի ունեցել համայնքապետերից մեկի, պայմանագրային զինծառայողի եւ տեղացիներից մի քանիսի միջեւ։

Aravot.am-ի տեղեկություններով՝ Արարատի մարզի Գետազատ գյուղի տարածքում գտնվող «Սուրբ Դավիթ» եկեղեցու մոտակայքում համայնքապետ Գարեգին Հ․-ն, բնակիչներից Վարդան, Հովհաննես ու Կարո անվամբ անձինք վիճել են հողամասի ճանապարհը բացելու առնչությամբ։ Վերջիններս, ըստ զինվորի, վեճի ժամանակ հարվածել են իրեն ու իր բարեկամներից Արամ Ա․-ին։

Նրանք վնասվածքներ են ստացել։ Պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվել բուժօգնությունից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031