Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը քանդում է հայկական գերեզմաններն ու քարերն օգտագործում որպես շինանյութ»․ Արցախի ՄԻՊ

Սեպտեմբեր 10,2021 22:33

«Եթե Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ մշակութային կառույցների կողմից լուրջ եւ թիրախային քայլեր չձեռնարկվեն, ապա կարճ ժամանակում հայկական եկեղեցիներից ջնջվելու են դրանց պատմությունը հաստատող հայերեն արձանագրությունները»,-Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընթացող «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով  համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա շեշտեց, որ տեւական ժամանակ է՝ Ադրբեջանը խոչընդոտում է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, եւ դա մեկ օրինակն է՝ կրոնական ազատության հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի մասին։ «Տարբեր աղբյուրների տեղեկությունները վկայում են նաեւ, որ օկուպացված տարածքներում Ադրբեջանը հիմնահատակ քանդում է հայկական գերեզմանատները եւ գերեզմանաքարերն օգտագործում որպես շինանյութ։ Ամենադաժան կերպով պղծվում են հայրենական մեծ պատերազմի մասնակիցների եւ արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողները»,-հավելեց Գեղամ Ստեփանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930