Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պարգևներ են հանձնվել 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին

Մարտ 29,2023 11:35

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով մարտի 28-ին Աբովյանի երաժշտական դպրոցում հետմահու պետական պարգևներ են հանձնվել 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով ծավալված մարտական գործողությունների ընթացքում Կոտայքի մարզից զոհված ժամկետային և պայմանագրային զինծառայողների հարազատներին:

Պարգևատրման արարողությանը ներկա էին Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, ՀՀ ՊՆ և ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, բարձրաստիճան սպաներ,ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման և բաժանմունքների պատասխանատուներ, Կոտայքի մարզի համայնքների և վարչական շրջանների ղեկավարներ, զոհված զինծառայողների ծնողներ, հարազատներ, ներկայացուցիչներ հերոսների զորամասերի հրամանատարական կազմերից:

Արարողությունը մեկնարկել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի աղոթքի խոսքով, որից հետո ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ողջունել և իր ու աշխատակազմի անունից երախտագիտություն է հայտնել զոհված տղաների հարազատներին իրենց որդիների կյանքի գնով մեր հարատև խաղաղության ապահովման համար:

 

«Օրը ծանր էր, զգացմունքները՝ հակասական. մի կողմից հպարտության զգացում հայրենիքի նվիրյալներ ու հայրենասեր զավակներ դաստիարակելու համար, մյուս կողմից՝ տղաների երիտասարդ ու կիսատ թողած կյանք:
Հազար ափսոս, որ այս պարգևները մեր տղաներին անձամբ չեն հանձնվում»,- իր խոսքում ասել է մարզպետ Ահարոն Սահակյանը:

2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը մարտական գործողությունների ընթացքում հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ցուցաբերած արիության, անմնացորդ նվիրումի համար Կոտայքի մարզից տարբեր աստիճանի մեդալներով հետմահու պարգևատրված հերոս զինծառայողներն են՝

Վալերի Սարգսյան՝ «Արիության մեդալ»
Միքայել Պողոսյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Ռոբերտ Հայրապետյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Նորիկ Պետրոսյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Կարեն Ավետիսյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Արսեն Առաքելյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Վարդան Աբրահամյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Շահեն Սիրեկանյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Աշոտ Համբարձումյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Արամ Պետրոսյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Յուրի Հունանով ՝«Մարտական ծառայության մեդալ»
Ռուբեն Պողոսյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Վազգեն Անդրեսյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Սերյոժա Ղազարյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Գոռ Գևորգյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Պարույր Քերոբյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Արտյոմ Պարունակյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Արայիկ Ներսեսյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Կարեն Խուրշուդյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Վահե Նազարյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Բորիս Կարախանյան՝ «Մարտական ծառայության մեդալ»
Սամսոն Կոստանդյան՝ «Մարտական ծառայության մեդալ»:

Փառք ու պատիվ ձեզ, տղե՛րք:

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031