Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջության ոլորտը կարող է 3,8 անգամ ավելի եկամուտ ապահովել. հետազոտություն

Հոկտեմբեր 10,2021 16:16

Ըստ «Հայաստան 2021-Հայաստան 2041» հետազոտության ամփոփագրի, վերջին 10-15 տարիների ընթացքում Հայաստանի մակրոպարամետրերը աճել են գլոբալ եւ տարածաշրջանային միտումներին համապատասխան, ինչը հնարավորություն չի տվել երկրին բեկում մտցնել՝ հաշվի առնելով մեկնարկային ցածր ելակետը: Տնտեսական աճը խթանելու համար սպառողական ծախսերին չափից ավելի ապավինելը չի կարող կայուն եւ բավարար լինել ապագայում; Կայունության խթանման համար անհրաժեշտ է անդրադառնալ երեք հիմնական լծակներին.

– Բարելավել արտաքին առեւտրի հաշվեկշիռը՝ ապրանքների եւ ծառայությունների զուտ արտահանող դառնալով,

– Աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել (մարդկային կապիտալ),

– Խոշոր ներդրումներ ներգրավել (օրինակ՝ ենթակառուցվածքների համար):

Այս համատեքստում հետազոտության մեջ առանձնացվել են հետեւյալ կարեւոր ոլորտները.

  • Գյուղատնտեսություն. արտահանման ծավալները կարող են 5 անգամ ավելանալ՝ համաձայն այն տվյալների, ըստ որոնց արտադրանքը կարող է աճել բերքատվության բարելավմամբ եւ հողօգտագործմամբ,
  • Կրթությունը երկրում երկակի դեր է կատարում. առաջինը՝ տվյալները փաստում են, որ առկա են ՀՆԱ-ում դրա կշիռը մեծացնելու հնարավորություններ (օրինակ, օտարերկրյա ուսանողների ներգրավում); Եվ երկրորդ՝ մարդկային կապիտալի որակը պետք է բարելավել բոլոր ոլորտների համար,

Առողջապահությունը նույնպես երկակի դեր է կատարում: Միտումներն ու տվյալները ցույց են տալիս, որ հայերի կյանքի որակը եւ տեւողությունը կարող են բարելավվել՝ նոր տեխնոլոգիաների (օրինակ՝ հեռաբժշկություն) ներմուծմամբ, առաջնային խնամքի հետագա զարգացմամբ՝  եւ որակի բարձրացման, եւ ծախսերի նվազեցման նպատակով,

  • Բարձր տեխնոլոգիաներ. առկա է արտադրանքի ծավալը 4 անգամ ավելացնելու ներուժ՝ շեշտը դնելով արտահանման վրա։
  • Զբոսաշրջություն. Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կարող է 3,8 անգամ ավել եկամուտ ապահովել, սակայն այն պահանջում է որոշակի ուղղությունների վրա կենտրոնացում (օրինակ՝ ուղիղ չվերթներ, նպատակային մարքեթինգ` ընտրված տարածություններում եւ երկրներում):

«Հայաստան 2021-Հայաստան 2041» հետազոտության ամփոփագրում ասվում է, որ կենտրոնանալով այս ոլորտների վրա` դրանց ողջ ներուժը բացահայտելու նպատակով, հնարավոր է 10  անգամ ավելացնել դրանց մասնաբաժինը ՀՆԱ-ում՝ հետագա քսան տարիների ընթացքում:

Բացի այդ երկրում պետք է զարգացնել եւ ներգրավել իրականացման կարողություններ, ճիշտ նախագծերի ու գաղափարների բացահայտմանը պետք է հաջորդի դրանց դասակարգումն ըստ առաջնահերթությունների:

 

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031