Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության վավերագրությունը ներկայացվեց հանրությանը

Դեկտեմբեր 01,2021 17:59

Լոֆթում կայացավ Armenia. Independence and Liberal Reforms ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը ՀՀ 3-րդ Հանրապետության Անկախության, առաջին քայլերի եւ հեղափոխության մասին է: Ժողովածուն վաճառքի ենթակա չէ եւ հասցեագրված է կոնկրետ լսարանի՝ ուսանողներին, լրագրողներին, պետական, հասարակական գործիչներին: Այն հասանելի կլինի յուրաքանչյուր բուհի գրադարանում, շատերի համար կծառայի որպես գործնական ուղեցույց:

Ժողովածուի հեղինակները մի քանիսն են՝ հայտնի գործիչներ, մամուլի հետ կապ ունեցող մարդիկ, 90-ականների ակնառու դեմքեր: Շնորհանդեսին ներկա էին՝ թե՛ լրագրողներ, թե՛ ընթերցողներ, թե՛ պետական գործիչներ, մինչ շնորհանդեսի սկսելն էլ ընթանում էր բուռն քննարկում գրքի վերաբերյալ:

 

Նշենք, որ մայիսի 26-ին էլ Հայաստանի ազգային գրադարանում տեղի էր ունեցել «Անկախությունը եւ ազատական բարեփոխումները» գրքի երկու հատորների շնորհանդեսը, որն այդ ժամանակ ներկայացրեց գրքի կազմողը՝ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Շատ բաների մասին չխոսվեց, չմատուցվեց, խեղաթյուրվեց 90-ականներին, բայց մենք հակառակն արեցինք, նաեւ վերհանեցինք 90-ականների իրադարձությունները, բարեփոխումները, արեցինք դա այն մարդկանց միջոցով, որոնք իրականացրել էին, բայց, ցավոք սրտի, որոշները հիմա ողջ չեն: Գրքի ստեղծման նպատակը մեկն էր՝ բուհական երիտասարդությանը, գիտական հաստատություններին, ինչու ոչ՝ պետական գործիչներին՝ ներկայացնել պատմության իրական ընթացքն ու փորձել խեղդել այն կարծիքը, որը մտել է մեր հասարակության մեջ: Ուրախ եմ, որ 2 տարվա ընթացքում գիրքը վերջնական տեսքով հանդես եկավ»,- ասաց Արամ Մանուկյանը:

 

Հիշեցնենք, որ գրքի 3-րդ հատորյակն արդեն առկա է եւ նախատեսված է՝ ՀՀ-ում գործող միջազգային կառույցների համար: Գրքի առցանց տարբերակը եւս հասանելի է:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031