Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Մենք գերիներին վերադարձրել ենք, իսկ նրանց ձերբակալել են. Ալիև

Դեկտեմբեր 15,2021 23:50 Share

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսպանական  El Pais թերթին տված հարցազրույցում  արձագանքել է Հայաստանում վերադարձված գերիներին ձերբակալելու մասին հայտարարությանը:

«Ձերբակալվածների մի մասը… վերադառնալուց հետո ձերբակալվել են Հայաստանում: Դա լուրջ ազդակ է մեզ համար, այդ մարդկանց համար, նրանց հարազատների համար: Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, իսկ նրանց ձերբակալեցին: Հնարավոր է, որ նրանց խոշտանգումների ենթարկեն: Նրանք բավականին կոշտ փորձ ունեն»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ այդ մասին պատմել են գերեվարված ադրբեջանցիները:

Հետևաբար, Ալիևը եզրակացրել է, որ եթե իրենք ավելի շատ մարդ վերադարձնեն, միևնույն է, նրանք ձերբակալվելու են:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել