Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյանի բացատրությունն օգտատիրոջ մեղադրանքին, թե՝ «ձեր համար սփյուռքը միայն մի քանի երկրներ են»

Դեկտեմբեր 23,2021 23:10

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր «ֆեյսբուքյան» օգտատերերից Ռոբերտ Մարգարյանը հետեւյալ հարցը հղեց․ «Ինչպես պարզ է դառնում Ձեր այցերից, Ձեզ համար սփյուռքը Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու եվրոպական մի քանի երկրներն են և վերջ: Լիբանանում եղեք միայն աղետի ժամանակ: Իսկ Հայաստանին ամենամոտ գտնվող, օրինակ, Իրանի համայնքի հետ զրո շփում եք ունեցել: Նման վերաբերմունքով ինչպե՞ս կարող եք հավակնել լինել ողջ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»։

Զարեհ Սինանյանը նախ նշեց․ «Այո, ճիշտ եք, Իրանում չեմ եղել եւ դա ունի բազում օբյեկտիվ պատճառներ։ Իրան պետք է գնայի դեռեւս 2019թ․ աշնանը, սակայն Իրանի դեսպանի խորհրդով այցը հետաձգվեց, որովհետեւ Իրանում կարեւոր ընտրություններ պետք է տեղի ունենային։ Առաջարկվեց այցը հետաձգել մինչեւ 2020թ․ մայիս։ Սակայն մարտին սկսվեց համավարակը, եւ Իրան այցելելը դարձավ անհնարին։ Հետո եղավ պատերազմը։ 2020թ․ փետրվարից հետո որեւէ երկիր չեմ գնացել, բացառությամբ Լիբանան։ Այո, պայթյունից հետո գնացի, որովհետեւ անհնար էր չգնալը։ Դժվար էր շատ։ Մարդասիրական երեք ինքնաթիռ տարանք Լիբանան։ Իրանը մեր այցերի ցուցակի ամենաբարձր տեղում է։ Ապագայում անպայման այցելելու եմ։ Իրանահայերի հետ մշտական կապի մեջ ենք, լավ, ջերմ հարաբերություններ ունենք, որոնք խորացնելու ենք»։

Զարեհ Սինանյանը շարունակեց․ «Նույնն էլ Լիբանանին է վերաբերում։ Հայրենադարձության թեման ակտուալ է։ Լիբանանից միշտ ներհոսք ունենք։ Կապի խնդիր չունենք։ Ինչ վերաբերում է ՌԴ եւ եվրոպայի մի քանի երկիր այցելելուն, ապա ասեմ, որ ՌԴ-ում մոտ 2,5 միլիոն հայ է ապրում։ Նրանք շատ կապված են ՀՀ-ի հետ։ Չենք կարող բավարար ուշադրություն հատկացնել ՌԴ-ին, որովհետեւ հնարավոր չէ այդքան մարդու բավարար ուշադրություն հատկացնել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031