Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկին Նունե Սարգսյանն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Դեկտեմբեր 28,2021 16:27 Share

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:

Տիկին Նունե Սարգսյանը թանգարանի տնօրենի՝ Ռուզան Սարյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին, եղել է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում:

Շրջայցի ընթացքում տիկին Սարգսյանին են ներկայացվել թանգարանի ընթացիկ աշխատանքները, կրթական ու մշակութային ծրագրերը, ինչպես նաև առաջիկա անելիքները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել