Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներին, վերջին ժամկետային ՀՀ քաղաքացի զինծառայողը կլքի Արցախը». Հայկ Մամիջանյան

Հունվար 26,2022 14:33

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստը ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի համար անտրամաբանական է նախ այն պատճառով, որ պաշտոնը ստանձնելուն համաձայնելիս՝ Արմեն Սարգսյանը գիտեր, թե ինչ լիազորություններով է գալիս, նա երդվել է այդ Սահմանադրության վրա: Ապա, եթե դժգոհ էր իր լիազորությունների սակավությունից, կամովին կամ պարտադրողաբար, չհրաժարվեր դրանցից ևս մեկից՝ հօգուտ ԱԺ նախագահի. «Տեր կանգներ, երբ բռնաբարվում էր Սահմանադրությունը: Որպես վերկուսակցական արբիտր, այդ ամենն իրականացներ: Համենայնդեպս, այդ ամենն, Արմեն Սարգսյանը կամ առհասարակ չի արել, կամ արել է շատ հատվածային, վախվորած»:

Ուստի, ընդդիմադիր պատգամավորն այդ հրաժարականի թե տեքստում, թե տրման վայրի, թե հնարավոր հետագա զարգացումների առումով, բազմաթիվ հարցեր ունի:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում Հայկ Մամիջանյանն անդրադարձավ նաեւ բանակին՝ նկատելով, որ բանակի կազմաքանդման գործընթացն իրենց «խունտայի ներկայացուցիչները» մեկնարկել էին 2018 թվականից առաջ՝ բարոյալքելով բանակը, ապա ՔՊ-ում «ծվարած» գործիչները շարունակում են մեթոդաբար քանդել բանակը՝ խախտելով աստիճանակարգման համակարգը, կոչ անելով՝ շրջանցելով սեփական հրամանատարին՝ զեկուցել քաղաքական իշխանությանը, արժեզրկելով բանակի սպայի պատիվը, փոխելով սպառազինությունների գնման պլանը, ելակը եւ ներքնաշորերը իբրեւ հիմնական ձեռքբերում ներկայացնելով եւ այլն:

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ բանակում իշխող ուժի ձեռամբ մեկնարկած բարեփոխումները, իրականում բանակի կազմաքանդման շարունակությունն են:

«Սյունիքում ծառայողների ծնողներից հարցում արեք՝ որտե՞ղ է անվտանգ ծառայելը, Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի՝ Արցախո՞ւմ ծառայելը, թե՞ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի Վարդենիսում, Գեղարքունիքի մարզի կամ Սյունիքի ցանկացած հատվածում: Ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներին, վերջին ժամկետային ՀՀ քաղաքացի զինծառայողը կլքի Արցախը»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ թե ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն էր, Արցախն էլ ՀՀ-ի, ամենատարրականը՝ ֆիզիկական անվտանգության երաշխավորն էր, թեեւ խնդիրն ավելի խորքային է:

Ամեն դեպքում, ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ մեր բանակը եղել է եւ մնալու է պետության անվտանգության երաշխավորը եւ լինելու է բոլորիս հոգածության ներքո:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31