Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ իշխանությունից որեւէ պաշտոնի առաջարկ չի արվել, որ պատկերացնեմ կամ ոչ»․ Էդմոն Մարուքյան

Հունվար 28,2022 12:08

«Քանի դեռ նախագահի հրաժարականն ընդունված չէ, Արմեն Սարգսյանը գործող նախագահն է, հետեւաբար՝ նման քննարկումներ անելն անլուրջ է»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ իր անունը շրջանառվում է որպես ՀՀ նախագահի թեկնածու։

«Մյուս կողմից, շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ անընդհատ տեսնում են տարբեր պաշտոններում։ Քանի՞ թափուր պաշտոն առաջացավ, որտեղ իմ անունը քննարկվում էր՝ ՄԻՊ, գլխավոր դատախազ․․․հիմա էլ նախագահ։ Շնորհակալ եմ»,-նշեց Մարուքյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ առաջարկ չի եղե՞լ։ «Չի եղել եւ չի էլ կարող լինել, ժողովուրդ․․․կրկնում եմ՝ նախագահի լիազորությունները դադարեցված չեն»,-պատասխանեց Մարուքյանը, ապա անլուրջ համարեց քննարկել՝ եթե իշխանության կողմից իրեն առաջարկ լինի, կընդունի՞։

Լրագրողները հարցրին՝ այս իշխանության հետ որեւէ պաշտոնում իրեն պատկերացնո՞ւմ է։ Էդմոն Մարուքյանը նշեց․ «Ինձ իշխանությունից որեւէ պաշտոնի առաջարկ չի արվել, որ պատկերացնեմ կամ ոչ։ Սա սխալ քննարկում է։ Ես ինձ միշտ խորհրդարանում էի տեսնում։ Ընտրությունների արդյունքում էլ խորհրդարանում չեմ, բայց դա չի նշանակում, թե մենք չենք ծառայում երկրին։ Ծառայելու համար անպայման մի պաշտոնի պետք է լինե՞լ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31